Արթուր Տիրացույան - ԿԱՐՄԻՐ

ԿԱՐՄԻՐ
Название: ԿԱՐՄԻՐ
Автор:
Жанры: Эротические романы | Триллеры | Современная русская литература
Серии: Нет данных
ISBN: Нет данных
Год: Не установлен
О чем книга "ԿԱՐՄԻՐ"

«Կարմիր» գեղարվեստական արձակ: Ժանրը` էրոտիկ հոգեբանական թրիլլեր (21+):Պատմությունն ունի մի քանի իրականություն, որոնք միմյանց կապված են մեկ ժապավենով:Գործողությունը սկսվում է սենյակում, որտեղ մարմնավաճառ տղան իր ծառայությունները պետք է մատուցի այն կնոջը, ով ջրի փոխարեն տղային հյուրասիրում է հալուցինոգեն հեղուկ: Գործողությունների հետագա զարգացումը հյուսված է ինքնաճանաչումը, տաբուները, բարքերն ու մարդկային տարբերակումները հասկանալու ու ընկալելու, բացահայտել փորձելու շուրջ:

Бесплатно читать онлайн ԿԱՐՄԻՐ


Дизайнер обложки Արամ Գրիգորյան


© Արթուր Տիրացույան, 2020

© Արամ Գրիգորյան, дизайн обложки, 2020


ISBN 978-5-4498-3272-6

Создано в интеллектуальной издательской системе Ridero

>Բլոր իրադրություններն ու հերոսները հորինված են. ցանկացած համընկնում` պատահական է:

ՆԱԽԱԲԱՆ

Հավատում եմ, որ յուրաքանչյուրիս մեջ կա այն, ինչն անհրաժեշտ է լիաթոք ապրելու համար` զգայունակությունը…

Պետք է զգալ ամեն ինչ, ամեն մեկին ու երևույթ` չանտեսելով ամենաչնչին պահերը: Չ՞է որ կյանքում ամեն բան հիմնված է աննկատելի ու հասարակ թվացող ինչերի, մեկերի ու երևույթների վրա: Պետք է զգալ երկրագնդի պտտվելը, արևի կատարած ամեն ռեակցիան, անսահման տիեզերքի բազմատիպ էներգիաների ներգործությունը, պետք է զգալ մարդկանց` ինքներս մեզ, այդ բազմաբևեռ ազդեցությունների տիրույթում ու առանց դրանց…

Վայելեք կյանքը մինչև վերջ` չվնասելով մյուսներին…

Ա

Բախտավոր եմ, որ բախտ չունեմ…

Բ

Մեկ սենյակ, մեկ մահճակալ ու մահճակալի վերևում մեկ լույս` վառ ու լավ լուսավորող: Չորս անկյուն, որից երկուսում շունչ կա:

– Դու պետք է միայն նայես ինձ` ուրիշ ոչինչ, – լսվեց կնոջ ձայնը:

Տղան, խորը հոգոց հանելով, շրջվեց: Գիտեր իր մերկ լինելու մասին, բայց կասկածում էր կնոջ մերկությանը: Նայում էր ագահաբար ու զարմացած:

– Նայելս քեզ ի՞նչ է տալու:

– Ոչինչ, ուղղակի նայիր ինձ, նկատիր այն, ինչը թաքցնում եմ բոլորից, ինչը դոգմատիկ փակ է բոլորի համար:

– Բայց դա անհեթեթություն է` բարոյական ոչ մի կաղապարում չտեղավորվող արարք:

– Լսի՛ր, ես մեկնաբանությունների կարիք չունեմ, – ասաց կինը` շարունակելով, – վճարել եմ, հետևաբար, իրավունք ունեմ պահանջել այն, ինչ ինձ է անհրաճեշտ, այնպես որ պետք չեն ավելորդ մեկնաբանություններ, կարծիքներ ու հարցեր:

Տղան լռեց` իրեն ստոր ու ենթարկյալ ստրուկ զգալով: Լռեց, բայց դեռ բացատրությունների կարիք ուներ: Այո, նրան վճարել էին, բայց այլ բանի համար, նրա մտքով անգամ չեր անցնի, որ պետք է մերկ սավանի նման ուղղակի հետևեր կնոջ արարքներին:

– Իսկ ընթացքում հնարավո՞ր են շեղումներ քո պլանավորածից, – բանտարկված ու բոլոր իրավունքներից զրկված` դժգոհության նման հարցրեց տղան:

– Լռի՛ր, կլինի այն, ինչ կլինի:

Այս խոսքերն արտաբերելով` նա մոտեցավ լավ լուսավորված անկողնուն` մերթընդմերթ վերից վար շոյելով ուսերը, կրծքերը, իրանն ու մի խուրց մազերի մեջ թաքնված կարևորին…

– Ուրեմն դու վճարել ես միայն նայելո՞ւ համար:

– Այո, ճիշտ ես` միայն նայելու, բայց ոչ ոք չի արգելում հուսալ:

Տղան կարծում էր` ոչինչ չգիտի, բայց ներքուստ լավ էր հասկանում, թե ինչի համար է եկել ու ինչ կարող է լինել: Կինը հանդարտ պառկեց ու քարացավ:

– Իսկապես, չեմ հասկանում, թե ինչի՞ համար է այս մարդամեջ մերկացումը: Կանանց մեղավորի թուլությունը կա՛մ զզվանք է առաջացնում, կա՛մ էլ դաժանություն, հետևաբար, դու կախված ես կա՛մ առաջինից, կա՛մ երկրորդից:

– Մենք ինչի՞ց պետք է ավելի շատ զգուշանանք` չլինելիությունի՞ց, թե՞ դաժանությունից: Առաջարկի ու պահանջարկի միջև անսահմանություն կա, առաջարկի ու շինվելու միջև` նույնպես, դրան անվանում ենք հիասթափություն, իսկ հիասթափությունից հետո ոչինչ չկա, դա ուղղակի սեռական ակտի տեսանելիությունն է, այլ ոչ թե կարողության շտապելիությունը:

– Քո խոսքերն ուղղակի խղճուկ մեղադրանքներ են:

Այսքանն ասելով տղան մոտեցավ մերկությանն ու ծակող հայացքով սկսեց ուսումնասիրել սեթևեթ մարմինը:

– Միգուցե պետք էր մաքրե՞լ թևատակերս, – հարցրեց տղային:

– Ինչքան ցանկանում եք մաքրեք, ասեմ ավելին` որտե՛ղ ցանկանում եք, մեկ է այն երևալու է, դրանով դուք չեք կարող թաքցնել ձեր տատանողականությունը, հակառակը` ավելի շատ եք հաստատում ձեր ժամանակավոր լինելը, քանի որ ամեն մաքրումից, մաշկի տակ թաքնված, արմատները սկսում են ուռչել` ասես ցանկանալով շեշտել իրենց գոյությունը:

– Ուրեմն ոչինչ չե՞նք կարող փոխել կամ թաքցնել:

– Ո՛չ, իհարկե, հենց այդ արմատային խորությունից` կանացի խորությունից էլ նշմարվում են ձեզ սիրողներն ու չսիրողները, – պատասխանեց տղան:

– Շատ ես խորանում, միգուցե բա՞ց թողնես մեզ սիրողների կամ չսիրողների հարցն ու անցնես քո անմիջական պարտականությանը` նայելուն, – ասաց կինն ու, ոտքերը ողջ երկայնքով չռելով, թեթևակի ժպիտը դեմքին շարունակեց, – այն բաժակում ջուր կա, կարող ես խմել` մտքիդ ու մարմնիդ հանգստություն տալու համար:

Մի քանի վայրկյան հայացքը քարացած պահելով` մոտեցավ երկաթե պահարանին, վերցրեց բաժակն ու մեկ շնչով խմեց ողջ պարունակությունը` առանց մտածելու, թե ինչ էր խմում: Նորից մոտեցավ կնոջն ու ասաց.

– Ինձ թվում է սկսում եմ հասկանալ այն, ինչը գիտեի, բայց չէի ցանկանում ընկալել. կանացի մարմինը տանջանքների է ուղղորդում և չի լինում ավելին, իսկ մենք` տղամարդիկ տանջվելով սկսում ենք ձգտել հետո նաև չարանալ աննկատելիի պատճառով:

– Գիշերն անցնում է, իսկ դու դեռ ոչինչ չիմացար կնոջ մասին` քո բացահայտածն անբացատրելի անգոյ է:

Տղան սկսում էր կասկածել բաժակի պարունակությանը: Միտքը կամաց մթագնում էր: Նստեց ու, մի քիչ վախեցած, հարցրեց.

– Ի՞նչ էր բաժակում:

– Բոլորդ էլ նույնն եք, երբ մի թեթև անհասկանալի ու ձեզ համար անհայտ երևույթի եք հանդիպում, սկսում եք խառնվել ու չգիտակցված պանիկայի մեջ հարցեր ուղղել: Թե կարող ես` դիմակայիր:

– Չեմ հասկանում, բաժակում ալկոհո՞լ էր, – տարակուսած հարցրեց տղան, – իսկ դու գիտե՞ս` ինչի՞ են մարդիք խմում, երբ հավաքվում են, ասեմ, իրար ասելու բան չունենալու փաստը թաքցնելու համար: Մտածում ենք, որ սենյակի ինտիմությունը մոտեցնում է, բայց այդպես չէ, ավելի վատ` մենք խմում ենք, որովհետև չունենք նախատեսած ոչ մի միտք մեկմեկու համար:

– Այս դեպքում կարծում ես քեզ ալկոհո՞լ է պետք:

– Այո՛, ինձ ալկոհոլ է պետք, ես պետք է չնկատեմ ու մոռանամ այս անասունությունը: Ասում ես` չե՞ս վախենում ինձնից:

– Ոչ, սպասումն ինձ համար պահանջմունք է: Ես ամեն մի սպասումից հաճույք եմ պոկում:

Այս խոսքերը չհասկանալով` տղան փորձեց կանգնել ու մոտենալ, սակայն մարմինը չենթարկվեց գիտակցությանը: Նա նորից ընկավ բազկաթոռին ու սկսեց բարբաջել.

– Այս ի՞նչ էր, չե՛մ կարողանում… ալկոհո՞լ… վե՞րջ…

– Դու կարծում էիր ալկոհո՞լ է, – ասաց կինն ու շարունակեց, – ո՛չ, սա, քեզ դեռ անծանոթ հաճույքներ ստանալու, թուրմ է, քնիր տղաս, կամ անգիտակից վայելիր այն, ինչի համար վճարել եմ…

Գ

Խաթարված հանգստի համար մեղավոր ես դու, որ թույլ ես տվել այլք ներխուժեն քո իսկ նեղ անձնական տարածք: Պետք չէ ոչ մեկին մեղադրել, առհասարակ, ամեն ինչ կատարվում է միայն քո ցանկությամբ. եթե ինչ-որ բան չցանկանաս` չի լինի: Քո մասին մտածելով` քայլում էի ուղղահայաց փողոցներով: Կամաց հասնում էի մտքերիս խճճված կուլմինացիային, երբ տեսա քեզ: Գլխարկս վար իջեցրի այնքան, որ թվա, թե չեմ նկատում ու մեղավորը գլխարկն է, ականջակալներիս երաժշտությունն ավելի բարձրացրեցի, որ եթե անգամ գուշակես` ես եմ ու շոշափես անունս` քայլերս արագեցնեմ ու չլսելու ողջ մեղքը գցեմ երաժշտության վրա: Ինչի՞ս էր պետք այս սցենարի մշակումը. միթ՞ե չէի ցանկանում, գոնե մեկ անգամ, հայացքդ վայելել կամ ձայնդ ըմբոշխնել: Հակասական ենք մենք` ցանկանում ենք, բայց չենք իրագործում այդ ցանկալին: Ողջ գեղարվեստական համարը ստացվեց սցենարիս համապատասխան` ինչպես ծրագրել էի (շատ քիչ է պատահում, երբ տապալվում է նախապես ծրագրավորած սցենարս): Հիմա մտածում եմ. ետ դառնալ` ամուր գրկել քեզ, զգալ շունչդ, հպվել անհատական էներգիայիդ ալիքներին, թե՞, ինձ ավանակի տեղ դրած, շարունակել քայլել: Գիտեմ` ճանաչել ես, անգամ գիտեմ, որ շոշափել ես անունս: Գիտակցությունն իմ հաղթեց բնազդին` շարունակեցի քայլել: Քայլում էի բարկացած, բայց հպարտ` գիտակցելով իրողության անթերիությունը: Այս ամբողջի հետ միաձուլվում էր նաև, թմբկաթաղանթներիս զարկվող, Լուդովիկո Էինաուդիի «Թռիչք» երաժշտությունը` շատ հաճելի համադրություն էր: Նկատում էի, փողոցի մայթերում վառվող, լույսերը: Ամեն լույսի տակ մեկ-երկու րոպե անգիտակից կանգնելով` վայելում էի նրա` դեպ ներքև ազատ ճառագայթումը, նկատում վերևից փակ լինելու իրողությունն ու սարսափում: – Ինչի՞… – Ինչպե՞ս թե ինչի, – բնազդաբար պատասխանեցի` չիմանալով, թե ում, -պարզ չէ՞. մետաղյա շրջանակը փակել է լույսի սկզբնաղբյուրի գլուխն ու այն ստիպված միայն ներքև է ուղղում ճառագայթները: Մի՞թե չես տեսնում` ցանկանում է ազատ տարածվել` ողջ շրջանակով, չի ցանկանում, որ ինչ-որ բութ ու կոպիտ մետաղ (այն հղկված ու գեղեցիկ նախշերով պատված էր) խանգարի իր լուսային ալիքների տարածմանը: – Զարմանում եմ` ինչի՞ ես նկատում այդ չնչին երևույթներն ու խորանում դրանց մեջ, մի՞թե ավելի լավ չէ ուղղակի քայլել` լսելով սիրելի երաժշտությունը: – Մինչ քեզ բացատրեմ` ինչի, օրս, պահս ու նկատելու կարողությունս կկորցնեմ ու նորից կսկսեմ անհիմն վատնել ժամանակը: Ինչի՞ ես խանգարում ինձ. թող տեսնեմ գեղեցիկը, զննեմ այն, հասկանամ անլիարժեքության պատճառը` խոչնդոտող ու խանգարող ինչերը: Գնա՛, պետք չէ խանգարել: Երբ հայացքս հեռացրի լույսից ու շրջվեցի ` ոչ ոք չկար: Մի՞թե այսքան ժամանակ ինքս ինձ հետ էի խոսում: Ճիշտն ասած անհանգստացա` միստիկայի ժանրից էր թվում կատարվածը: – Պետք չէ անհանգստանալ, – նորից լսվեց այն շատ ծանոթ ձայնը, – ոմանք երազում են իրենց կողքին ունենալ մեկին, ով կապրեցնի, սակայն բոլորն են երազում, որ այդ մեկը լինի հենց իրենց մեջ: Հիմա բախտդ բերե՞լ է, թե՞, ուղղակի, օր օրի հոգեբուժարանի ապրանք ես դառնում… – Ի՞նչ, իսկ ո՞վ ես դու, որտե՞ղ ես հիմա… Փշաքաղված էի. մազարմատներիս ` մաշկին մոտ հատվածները, հրաբխի պես ժայթքեցին ու որպես հետևանք մի քանի վայրկյանով բլրակների նման բարձրացան: Շնչում եմ` մոռանալով, որ շնչել եմ, հիշելուն պես` արտաշնչում եմ: Այնտեղ, որտեղ ես էի ձայն չկար, ասեմ ավելին` ոչ մի ֆիզիոլոգիական էակ չկար: Արդեն սկսում էի մտածել, թե ուղղակի թվացել է. երևի շատ էի տարվել մանրուքներով ու ձայներ էի լսում: Խորը շունչ քաշեցի` փորձելով շեղվել լույսից ու շարունակել քայլել: Մի քանի քայլ ու հայտնվեցիր… Նայում էի քեզ` միանգամից մի քանի բան մտածելով. ա. ձայնը նման չէ ձայնիդ


С этой книгой читают
Калеб Бейкер – один из богатейших людей Америки. В его жизни произошла трагедия, после которой он потерял способность чувствовать. Женщины для него – развлечение.Джулия Миллер – девушка из России с ужасным прошлым, но сумевшая сохранить в себе доброту и волю к жизни.Но она не подозревает, что попала в дом Калеба Бейкера абсолютно неслучайно. Его цель – месть.Смогут ли два сломленных человека обрести счастье в объятьях друг друга? Или они уничтожа
Став случайной свидетельницей, Бьянка узнала личность скрывающегося авторитета города. Он, вопреки логике, оставил её в живых, но приказал молчать. Всё же информация просочилась и теперь ещё более опасные люди пытаются выведать у девушке имя криминального авторитета. Девушка пытается выпутаться из ситуации, но сделать это не так просто, особенно когда вмешивается страсть. Теперь всё приобретает ещё более пикантные оттенки.Это эротический, любовно
Ами – простая девушка, но чертовски красивая.Чтобы прокормить семью, ей приходится устроиться на работу в хорошую контору.Хорошая контора обозначает хорошую зарплату, но ее придется отрабатывать не только подачей чашек кофе боссу.
Чужая подушка хранит в себе чужие мысли. Порой так и тянет примерить чужую голову, чтобы найти ответы на собственные вопросы. В этой мокрой от горячечного сна подушке толковое смешано с бестолковым, перья разношерстных историй напоминают о своем и возвращают к себе. Из зыбкого детства, полного страха, сомнений и надежды подуший пух комкается во взрослое, не менее причудливое соединение ужаса и любви.
Сказки, басни, юморески, много стихов из жизни – и моей, и других. Кроме всего прочего, на мои слова пишутся песни, которые можно прослушать на сайте YouTube, если в поисковой строке набрать «песни написанные в Зимогорье». По специальности я электромонтажник. Писать стихи начал в 1997 году. Пишу по сей день. С каждым разом всё лучше и лучше.
Утренний звонок друга изменил жизнь героя романа, он сталкивается с непредвиденными обстоятельствами, которые едва ли не подводят его к трагедии… Важные вопросы: Как поступать? По должности или по совести? Полагаться на разум или верить интуиции?
Вражде между нашими странами более двух сотен лет, поэтому приглашение – вернее, приказ! - явиться на Отбор невест для принца Черных Драконов стало для меня персональным оскорблением. Говорят, от ненависти до любви всего лишь один шаг, но я, принцесса Керрая из клана Красных, выбираю ненависть!
Меня ничего не держало в собственном мире, да и в новом - лишь обещание данное отцу, Королевский Отбор, на который угодила совсем некстати, и мужчина, о ком можно лишь помечтать. Но за его сердце борются двадцать пять претенденток, и битва пойдет не на жизнь, а на смерть. А еще – старые враги, древние тайны и синее, бездонное небо Улайда, которое так и манит расправить крылья и взмыть в высоту. Жаль только, что у меня их нет...