ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ - ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ. Պատմվածքներ. Մանրաքանդակներ. Անցողիկ մտքեր

ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ. Պատմվածքներ. Մանրաքանդակներ. Անցողիկ մտքեր
Название: ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ. Պատմվածքներ. Մանրաքանդակներ. Անցողիկ մտքեր
Автор:
Жанр: Современная русская литература
Серии: Нет данных
ISBN: Нет данных
Год: Не установлен
О чем книга "ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ. Պատմվածքներ. Մանրաքանդակներ. Անցողիկ մտքեր"

«Այն հեռավոր ամռանը» բովանդակում է հեղինակի մի քանի վիպակները, պատմվածքներն ու մի շարք մանրաքանդակները, որոնք մեծամասամբ արտացոլում են հայրենի Արցախ լեռնաշխարհի ու նրա մարդկանց առօրյան՝ հանրային կեցության հարափոփոխ իրավիճակներում£

Бесплатно читать онлайн ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ. Պատմվածքներ. Մանրաքանդակներ. Անցողիկ մտքեր


© ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ, 2019


ISBN 978-5-4490-8739-3

Создано в интеллектуальной издательской системе Ridero

ԻՄ ՈՐԴԻՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ Է ՆՎԻՐՎՈՒՄ


Վ Ի Պ Ա Կ Ն Ե Ր

ՀԵՌՈՒ ԼԵՌՆԵՐՈՒՄ

Ն Ա Խ Ե Ր Գ Ա Ն Ք

Դեղձենիներ շատ կան մեր գյուղում£ Դեղձենիներն այդ ծաղկել են հիմա, և նրանց ծաղիկները՝ կարմիր ու մանուշակագույն, շողշողում են գարնան ջինջ արևի ներքո£ Տնամերձ այգիներում ու ձորաեզրերին՝ լքված հին տնատեղերում, տոնահանդես է վառվռուն ծաղիկների£

Դեղձենիները ծաղկել են, և այսօր ես առաջին անգամ տեսա, որ գյուղ մտնող ճանապարհի վրա խոնարհված դեղձենու ճյուղը կոտրվել է£

Ամբողջ օրը ես այդ մասին էի մտածում£ Այն մասին, որ դեղձենու ճյուղը կոտրվել, կորցրել է իր գարունը, և որ այդ ճյուղը չտեսավ այս ծաղիկները, որ կան հիմա և կլինեն ամեն տարի, երբ գարունը կգա, և դեղձենիները կծաղկեն նորից՝ կարմիր ու մանուշակագույն£

Ես երկար նայում եմ ձորերի կողմը: Ձորերից ճանապարհը ոլոր-մոլոր ելնում, մտնում է գյուղ£ Այնտեղ, ճանապարհի եզրին, մենավոր ու տրտմագին կանգնել է վիրավոր դեղձենին£ Ես անթարթափ նայում եմ այդ ուղղությամբ, հետզհետե աղոտանում է իմ տեսողությունը, դեղձենու տեղ իմ աչքին անթափանց մշուշ է երևում, և ես այդ մշուշի մեջ պարզորոշ տեսնում եմ Նրան® Նա ժպտում է ինձ, բայց տխուր է նրա ժպիտը£ Եվ ես ինձ բռնում եմ այն բանի վրա, որ շշնջում եմ նրա անունը՝ «Արգինա»£

«Արգինա», – լսում եմ ես իմ սեփական ձայնը, բայց այդ ձայնն ասես անծանոթ, օտար է ինձ, ասես լսվում է հեռու-հեռվից£ Սակայն հաջորդ վայրկյանին հալվում է մշուշը, տեսիլքը չքանում է, և ես կրկին տեսնում եմ գյուղ մտնող ճանապարհի վրա խոնարհված մենավոր դեղձենին, որի ճյուղը կոտրվել, կորցրել է իր գարունը£ Այդ ճյուղը չտեսավ այս ծաղիկները, որ կան հիմա և կլինեն ամեն տարի, երբ գարունը կգա, և դեղձենիները կծաղկեն նորից՝ կարմիր ու մանուշակագույն®

1

Աշուն է£ Մեր տան պատշգամբում, բաց լուսամուտի առջև կանգնած, ես նայում եմ ներքև՝ ձորալանջերին ու այստեղ-այնտեղ՝ բլրակների վրա փռված մեր գյուղին, որ զուգվել-զարդարվել է աշնան բոլոր գույներով£ Շրջակա կուսական անտառների ու լեռների խայտաբղետ գույներով է ներկվել նաև մեր Բարակ ջուր փոքրիկ գետակը, որ սկիզբ է առնում բարձր սարերից, գալիս, զիգզագվելով` գյուղը բաժանում է երկու հավասար մասերի և, անցնելով դաշտերով, ձորերով ու մթին ծմակներով, գնում, կորչում է հեռու հարթավայրային ադրբեջանական գյուղերում£

Աշնան ցրտաշունչ թեթև հովը խաղում է ծառերի կատարներին, ծառերը մեղմիվ օրորվում են, և տերևները, ինչպես ջրափոսերի վրա իջնող գույնզգույն թիթեռնիկներ, երկար պտտվում են օդում, հետո հանդարտ նստում տնամերձ այգիներում: Մեր ոսկեփայլ կատուն՝ Չյուչան, իրեն սիրել տվող, մողոշիկ ու փափկամազիկ, մի ոստյունով ցատկում, պպզում է պատշգամբի բազրիքին՝ ուղիղ իմ դիմաց, և, վախվորած նայելով ինձ, աղերսական մլավում է.

– Մի-ա-ա-ո¯ւ®

– Չյուչա, ձայնդ կտրի, – ասում եմ ես և մատս թափահարում եմ վրան£– Իջիր, – գոռում եմ£

Բայց նա չի իջնում, գլուխը թեքում, ուղիղ նայում է աչքերիս մեջ ու նորից՝

– Մի-ա-ա-ո¯ւ®

Այս անգամ աղիողորմ ու խղճահայաց£ Պարզ է, նրան իմ թույլտվությունն է պետք£

– Լավ, գլուխ մի տար, – ասում եմ ես£-Նստիր£

Եվ նորից նայում եմ ներքև, ուր թիթեղածածկ տներ են, տներին կից՝ տնամերձ այգիներ, այգիներում՝ անթիվ, անհամար դեղձենիներ՝ դեղին արդուզարդի մեջ կորած£ Մեր հարևանի տղան՝ Հովիկը, վազում է իրենց հորթի ետևից, երևի ուզում է գոմը գցել, բայց հորթը՝ դունչը բարձր, հիմարի պես փախչում է՝ պոչը օդում տնկած£ Հովիկը քիչ է մնում լաց լինի, որովհետև արևը գնացել, հասել է Կաղնախաչ բարձր սարին, ծառերի ու բլուրների ստվերները սկսում են երկարել, հետո երկինքը հանկարծակի գունատվում, դառնում է կապտամթավուն, նախիրը փոշի հանելով, բառաչելով գյուղ է մտնում£

– Բիժո¯ւմ, բիժո¯ւմ, – այգու այն կողմից լսվում է Հովիկի ձայնը£

Նա ձեռքը պարզած գնում է հորթի ետևից. ասես աղաչում է նրան, որ վերջապես լսի իրեն, կանգնի£ Արագ ցած եմ թռչում պատշգամբից և վազում փողոց՝ Հովիկին օգնելու£ Մի քանի քայլ դեռ չարած, իմ ականջին է հասնում ինչ-որ մեկի հեռավոր ձայնը.

– Աբի¯կ®

Ինձ են կանչում, թեպետ իմ անունն, իհարկե, ոչ թե Աբիկ է, այլ Հայրապետ£ Մեր կողմերում այդպիսի մանրունքներին չեն նայում£ Հայրապետը երկարաշունչ անուն է, ասում են, ու կրճատ՝ Աբիկ են կոչում£ Նորից են կանչում, ու ես շրջվում, նայում եմ այն կողմը, որտեղից գալիս է ձայնը£ Այնտեղ, ուր ձորերից ճանապարհը ոլոր-մոլոր ելնում, մտնում է գյուղ, ճանապարհի եզրին, մենավոր դեղձենու տակ մի բեռնատար է երևում, բեռնատարի մոտ՝ մի տղա ու մի աղջիկ£

Արևը հրաժեշտի իր հանգչող շողերով ոսկեզօծել է հեռավոր անտառները, իսկ ձորերում հետզհետե խտանում են ստվերները£ Մի պահ նայում եմ նրանց՝ այդ տղային ու աղջկան, բայց ճանաչել չեմ կարողանում£ Հովը խաղում է աղջկա շրջազգեստի հետ, որը, չգիտես ինչու ինձ այնպես է թվում, թե անպայման բաց վարդագույն է, իսկ տղան հանել է գլխարկը և երկար թափահարում է օդում՝ ինձ է կանչում£ Ճանաչել չեմ կարողանում ու զարմանում եմ նույնիսկ, թե ինչու են կանչում ինձ£ Որպեսզի արագ վազեմ՝ հանում եմ կոշիկներս, գուլպաներս խոթում եմ գրպաններս և կոշիկները ձեռքս առած՝ տների ու տնամերձ այգիների արանքով ընկած նեղլիկ կարճ ճանապարհով ոտաբոբիկ թռչում եմ դեպի այնտեղ, ուր կանգնել են տղան, աղջիկը և բեռնատարը£ Առջևում ձոր է, որով գարնանը, երբ սարերում հալչում է ձյունը, ափեափ լցված հոսում են պղտոր ու փրփրած ջրերը£ Ես վազքաթափով իջնում եմ ձորը£ Համարյա մի շնչում անցնում եմ այն, ոտքերս ցավեցնում են մանրիկ խճաքարերը, բայց ես դրան ուշադրություն չեմ դարձնում, վազելով գնում եմ£ Իսկ երբ արդեն ձորից ելել և բավականին մոտեցել էի մենավոր դեղձենուն, հանկարծակի կանգ առա, որովհետև ճանապարհի եզրին ոչ բեռնատար կար և ոչ էլ տղան, որ օդում թափահարում էր գլխարկը£

Դեղձենու տակ, կաշվե փոքրիկ ճամպրուկի վրա միայնակ նստել է լայքայե սև թիկնոցով բարակիրան մի աղջիկ և ցածրաձայն երգում է£ Մեղմ քամի է, քամին իր քնքուշ թևին առած բերում է անծանոթ աղջկա քնքուշ ձայնը.

Ամպեց, կորա¯վ լուսընկան,

Արտե¯ր, մտեք քուն,

Արտո¯վ կանցնի իմ ճամփան,

Կերթամ յարիս տուն®

Հետո քամին քիչ սաստկանում է£ Դեղձենու տերևները ամբողջապես դողում, սվսվում են£ Տերևները լարվում, ձգվում են քամու ուղղությամբ, շուռ գալով իրենց հակառակ, արծաթագույն կողմի վրա£ Կոշիկներս արդեն հագած՝ես կանգնել եմ հեռվում ու չեմ համարձակվում առաջ գնալ£ Իսկ մենավոր դեղձենին աղմկում է ժայռից թափվող ջրվեժի նման£ Աղջկա ձայնը մարում, կորչում է աղմուկի մեջ£

Ես գիտեմ այդ երգը, մեր գյուղի համարյա բոլոր աղջիկները երգում են այն£ Հանդից տուն գալիս կամ առավոտյան աշխատանքի գնալիս նրանք հաճախակի են երգում, և նրանց զրնգուն ձայնը տարածվում է համայնական դաշտերի վրա£ Երգը ինչ-որ սևաչ տղայի ու կանաչ արտերի մասին է£ Վատ երգ չէ, միայն մի քիչ շատ է թախծական£ Վերջապես հանդգնում, մոտենում եմ աղջկան£

– Ահ, եկա՞ր, – արտաբերում է աղջիկը, ընդհատելով երգն ու ելնելով տեղից£ Նա լայն ժպտում է և այդպես ժպտալով էլ դանդաղ մոտենում է ինձ£ Իմ սիրտը սկսում է խփել արագ ու անկանոն£ Նա իմ ձեռքն առնում է իր տաք ափերի մեջ£

– Այս ինչքա¯ն ես մեծացել£– Աղջկա ոչ բարձր, թավշյա ձայնը հնչում է ինչպես մեղեդի£ – Դու արդեն մեծ տղա ես դարձել£

Ես շփոթված նայում եմ նրան, ջանալով մտաբերել, թե երբ և որտեղ եմ տեսել նրան, որովհետև դեմքը ինչ-որ ծանոթ է թվում, սակայն հիշել չեմ կարողանում£ Նրա մազերը, ինչպես ոսկեջրում լվացված, փայլփլում են, աչքերը բաց շականակագույն են՝ ինչպես դեղնած հաճարկենիների ետևից երևացող լուսաբացի դարչնագույն երկինքը£ Սպիտակադեմ է նա, փքուն շուրթերի ծայրերին՝ ծիծաղի կտորներ, նա երկար դիտում է ինձ, և նրա վարդակարմիր շուրթերը թեթևակի ծռմռկվում են՝ մեկ ժպտալով, մեկ զարմանքի ու հիացմունքի արտահայտությամբ£


С этой книгой читают
Լևոն Ադյանը ներկա գրքում մի տեսակ առանձնահատուկ, դյուրզգաց քնքշանքով է նկարագրում հարազատ օրրան Արցախն իր՝ հեքիաթային բնությամբ, շրջապատված լեռներով, սառն աղբյուրներով, բուռն գետերով, ստվարախիտ զով անտառներով, ծաղկավառ հանդ ու սարերով, ու այս գեղահրաշ համապատկերին՝ հերոսների անսովոր ճակատագրեր, ուր նուրբ ու հմտորեն տրված են գլխավոր անձանց կերպարներում՝ սիրով, ջերմությամբ ու բարությամբ զարդարելով նրանց դժվարին առօրյան՝ դիմակայելու կյանքի բազում փո
Լևոն Ադյանի գրականությունը հայրենի տան, բնակավայրի, իր հարազատ եզերքի պատմության գեղարվեստական վերարտադրումն է` ժամանակների հոլովույթում։ Նրա ստեղծագործության գեղարվեստական արժանիքը «Կորսված բարդիներ» գրքում պայմանավորված է հայրենի եզերքի գեղեցկության՝ հեղինակին տեսանելի պատկերներով: Ինչպես համանուն « Կորսված բարդիներ» վեպում, այնպես էլ գրքում տեղ գտած «Փորձարկում», « Դեղձանիկը գեղ-գեղ երգեց գետից այս կողմ» վիպակներում ու ,,« Էն լոռու ձորն է» էսս
Мальчик, юноша, молодой человек и зрелый мужчина являются героями историй, вошедших в данный сборник. Каждый из них со своими страстями, страхами и переживаниями предстаёт в отражении времени, которое в рассказах меняется от конца пятидесятых до сегодняшнего дня. «Кто ж их не любит?!» – говорит о женщинах герой рассказа «Ничья». И с ним, разумеется, не поспоришь. Однако на глубокое, обжигающее душу чувство способен не каждый. И тем оно ценнее, ко
«Литературные страницы» – серия не тематических сборников. Акулы пера и первые пробы пера. Поэты и прозаики. Знаете, на что это похоже? Квартирник, где собрались авторы и ведут неспешный разговор обо всём на свете: погода, политика, мечты, любовь. Спокойная уютная обстановка располагает к тому, чтобы завернувшись в плед, обхватив ладонями кружку с душистым чаем, сесть вечером и читать, читать, читать, открывая для себя новые имена и произведения.
В книгу вошли произведения, многие из которых ранее не публиковались.В авторской редакции
13 мая 2020 г. «Всяк» отмечает своё 20-летие. За это время из рукописного самиздата «Всяк» превратился в официальный международный литературно-публицистический альманах, стал организатором проектов «Творческое лето», «Интермодальная мастерская», «Интеллектуальная гостиная», «Всяк Театр Радио». Продолжает объединять творческих людей.
Александр Кородецкий, известный целитель и фитоэнергетик, специалист по лечению травами, давно и плодотворно сотрудничает с издательством «Питер». Он является автором более десяти книг. Все его книги поистине уникальны. Они написаны в лучших традициях русской научно-популярной литературы и читаются на одном дыхании. Их по праву можно назвать занимательными книгами о здоровье.В своей новой книге А. Кородецкий рассказывает о хрене – уникальном цели
Предлагаемая вниманию читателей монография посвящена жизни российских евреев-эмигрантов в Берлине в период между двумя мировыми войнами. В работе рассказывается о социальной структуре и правовом статусе «русских евреев» в Берлине, об их повседневной жизни, взаимоотношениях с немецкими евреями, о деятельности различных благотворительных и профессиональных организаций (прежде всего – Союза русских евреев в Германии и Союза русской присяжной адвокат
Наши четверо героев, Андрей Гранатов, Роман Патронов, Егор Гармаш и Алексей Орехов, должны добраться до город, на одном из островов Гвинеи и найти выживших, не привлекая к себе внимание захватчиков земли, рептилий.
Новогодняя маленькая сказка о том, что волшебство на Новый Год случается.