Egretta Garzetta - Նամակ նրան

Նամակ նրան
Название: Նամակ նրան
Автор:
Жанр: Современная русская литература
Серии: Нет данных
ISBN: Нет данных
Год: 2021
О чем книга "Նամակ նրան"

Փոքրիկ պատմվածք գրված նամակի տեսքով։ Խոսքեր որ ծնվել էին վաղուց, բայց արտահայտություն գտան միայն կյանքի հարվածներից հետո․․․ կամ ընդհակառակը․․․ հենց այդ հարվածները ծնեցին զգացմունքները և ստիպեցին խոսել․․․ PDF-формат издания не отображает используемый в книге шрифт

Бесплатно читать онлайн Նամակ նրան


«Բարև… Երբե՛ք չէի մտածի, որ մի օր կգրեմ քե՛զ։ Կասեմ նրա մասին, ինչի՛ մասին վախենում էի մտածել, ինչը՛ երբե՛ք չեմ բարձրաձայնել։ Սակայն հիմա՛, առավել քան մյուս ժամանակներում, զգում եմ դրա կարիքը։ Դու միշտ ուրվականի նման ապրել ես մեր կողքին, ու քո անշունչ ստվերը հետևել է մեզ այս քսան տարվա ընթացքում։ Ես չեմ ասում այս ամենը, որ խղճաս ինձ, համարես հաղթահարված։ Ես քո հետ երբեք չեմ մրցել։ Որովհետև ապրել եմ երջանիկ։ Սիրել եմ ու եղել սիրված։ Արան, սիրում է ինձ, ես՝ նրան։ Դա՛ ես գիտեմ հաստա՛տ։ Զգացե՛լ ու տեսե՛լ եմ։ Երբ իմացա քո գոյության մասին արդեն Արամս կար։ Ամուսնանալուց տարիներ անց․․․․Դու սիրել ես, իսկ նա՝ ո՛չ։ Ես չեմ ասում ներողություն։ Որովհետև մեղավո՛ր չե՛մ դրա մեջ։ Ե՛ս Արայի ընտրությունն էի։ Սակայն այդ քայլը դժբախտացրեց քեզ։ Չեմ ճանաչել քեզ այնքան, որ ասեմ թե խղճում էի։

Այն րոպեներին երբ չեմ մտածում ամուսնու և որդու մասին, ազատ եմ տնային հոգսերից, երբ մնում եմ միայնակ իմ մտքերի հետ, մի տարօրինակ զգացողություն բերում է ինձ քո մոտ։ Մեղավորության զգացմունքը… որ կրծում է հոգիս, դարձնում ինձ հափշակիչ… գո՛ղ… ուրիշի բախտի կործանի՛չ… սակայն ես այդպիսին չե՛մ։ Պատկերացնում եմ քեզ, տեսնում, ինչպես ես առավոտյան գնում աշխատանքի, ինչպես ես լսում գովասանքի խոսքեր, լսել եմ որ լավ բժիշկ ես, ու երեկոյան հոգնած, գալիս ես տուն, նստում մեն-մենակ չորս պատերի մեջ, խմում տաք թեյ հեռուստացույցի առաջ ու երևի մտածում, թե ամեն ինչ կարող էր ուրիշ տեսակ դասավորվել։ Մտածում ես արդյոք մե՞ր մասին, ի՛մ մասին։ Չեմ հասկանում ինչն է ինձ ստիպել գրել այս տողերը։ Որովհետև հաղթողը շուտ է մոռանում պարտվողին։ Բայց պատերազմ չկա՛ր։ Ու մենք երբե՛ք չենք եղել հակառակ դիրքերում։ Ուղղակի, սրտին չե՛ս թելադրի՛։ Ո՛չ Արան, ո՛չ էլ դու չկարողացաք հրամայել ձեր զգացմունքներին։ Ստիպողաբար չես սիրի՛, ինչպես և չես մոռանա՛։ Դա ե՛ս լավ գիտեմ։ Ինչու՞ եմ գրում կհարցնես։ Ունե՛ս իրավունք։ Գրում եմ, որովհետև չեմ ասել քեզ այն ինչ պարտավոր էի ասել։ Ի՛նչ չեմ կարողացել արտասանել այն ժամանակ, երբ միայն քո շնորհիվ երեխաս ապրեց։ Իսկ դու՜… քո՛ նման մարդուն չասել շնորհակալություն, նշանակում է դադարել մարդ համարվել։ Ես շնորհակա՛լ եմ քեզ։ Դու փրկե՛լ ես միակ որդուս․․․ ստում եմ, այն օրը դո՛ւ փրկել ես նաև ի՛նձ… քո այս քայլը ստիպեց ինձ անչափ հարգել ու սիրել քեզ։ Այո՛, սիրել։ Ես չեմ սխալվել։ Սիրել եմ քեզ այն ժամանակ, երբ իմացա որ Արամս կապրի, ու փրկվել է մահվան ճիրաններից… Եթե լիներ մեկ ուրիշը, չգիտեմ ինչպե՞ս կվարվեր։ Այ՛ո, Արան ամեն ինչ պատմել է։ Ես գիտեմ, որ երբ ինքը եկավ Ամերիկա Արամի մոտ հիվանդանոց, ա՜խ ինչքան դեմ էի այդ Ամերիկայից, բայց չէ հայր ու որդի համոզեցին… լավ, ինչ էի գրում․ մտքիս թելերը կտրվում են երբ հիշում եմ այդ անիծված ավտովթարը։ Երանի՜ եմ տալիս աստծուն, որ որդիս կենդանի մնաց… շնորհակալ եմ բժիշկներին ու հավիտյան պարտք եմ նրանց առաջ․․․ ինչպես և քո՛։ Երբեք չեմ մոռանա ինչպես դու թողեցիր բոլոր գործերդ ու առաջին ինքնաթիռով երկրի կեսն անցար, որ գնաս բախտդ հափշտակողի որդուն փրկության։ Ես անինքնասեր չեմ։ Ունեմ պատվի զգացում։ Չմտածես, որ հեշտ է այս ամենը խոստովանել։ Սակայն չգնահատել քո արարքը, նշանակում է… չգիտեմ… չկան բառեր որ արտահայտեմ մտքերս։ Արդյոք կկարողանայի՞ ես էլ նման կերպով վարվել։ Կգտնեի՞ այդքան կամքի ուժ… Անցել է երկու տարի, բայց մինչև օրս չգիտեմ։ Ես վիզա չունեի ու Արան մենակ եկավ։ Ի՞նչ եմ զգացել ես երեխուցս հեռու մնալով, միայն ինքս գիտեմ․․․ ինքս ու աստված։ Ի՞նչ խոսքեր եմ ասել Արային, մեր միակ որդուն Ամերիկա ուղարկելու մասին, չեմ ցանկանում հիշել։ Չգիտեմ ի՞նչ էր լինելու եթե դու՛ չլինեիր։ Երևի ես շատ ագահ մարդ եմ։ Միայն իր անձի մասին մտածող։ Որովհետեւ երջանիկ էի ընտանեօք հանդերձ քանի տարվա ընթացքում, երբեք չեմ հետաքրքրվել քո կյանքով, չնայած գիտեի երկիրը թողնելուդ պատճառները։ Ո՞վ էիր դու՛, որ քո մասին մտածեի։ Բայց ամեն ինչ ակնթարթում փոխվեց․․․ որքան ուրախ էի, երբ իմացա որ ապրում ես Ամերիկա, ու որդուցս շատ հեռու չես։ Ուրախ էի որ քո կյանքը հե՛նց այդպե՛ս դասավորվեց։ Թե չէ ո՞վ էր փրկելու Արամիս։


С этой книгой читают
Կան զգացմունքներ, որ արյան մեջ են ու չեն ջնջվում։ Պատմություն նրա մասին, ինչպես հանգամանքները ստիպում են վերականգնվել արմատախիլ եղածին․․․ վերականգնվել, սակայն ո՛չ փրկվել․․․
Ամեն ինչ չէ, որ երևում է մարդուն իրական ձևով։ Շրջապատող իրականությունը տարբերվում է բոլորի պատկերացումներից, բոլորի՛․․․ սակայն նշանակություն չունեն այդ բոլորը, երբ կործանվում են մի՛ հոգու հավատը, որդիական սերը և ի հայտ է գալիս այն որ իր հարազատներն էլ հասարակ մահկանացու են, ոչ թե աստվածներ․․․
Դասական պատմություն սիրո և հավատարմության մասին, որը չունի ստույգ ժամանակ, քանի որ պայմաններն ու զգացմունքները վեր են ժամանակից ու հանգամանքներից։Ֆելոն սիրում է Լիլոյին, իսկ Լիլոն՝ Կարենին։ Բայց նրանք խաղալիքներ են բախտի ձեռքում։ Չորս խաղալիք, որոնցից երեքը ունեն ջերմ սիրող սիրտ, իսկ չորրորդը՝ ամենաահավորը, ո՛չ սիրտ ունի, ո՛չ շունչ, ո՛չ զգացմունք, ու նրա համար նշանակություն չունեն ո՛չ Ֆելոն, ո՛չ Լիլոն, ո՛չ էլ Կարենը։ Ու գայթակղության կործանիչ ալի
Անցյալը անխախտ կապերով միացած է ներկայի հետ։ Ու ամեն քայլ կատարված անցյալում անդարձ հետևանքներ կունենա ապագայում։ PDF-формат издания не отображает используемый в книге шрифт.
История о взаимоотношениях с окружающим миром талантливого мальчика, страстно увлеченного литературой. Ситуация, в которую он попал, оказала сильное влияние на его характер, всю дальнейшую жизнь и судьбу.
«…Спускайся с цыпочек, родная.Передышка тебе не помешает».Чувственный и смелый сборник стихов о девочке, девушке, женщине. О каждой, которая любит или любила. О каждой, кто чувствует себя сильной и уязвимой, ранимой и уверенной в себе, любимой и любящей, бегущей навстречу и прочь. О разных ипостасях и личностях, которые живут внутри и не всегда прорываются наружу. Это сборник о неподдельной любви. С привкусом чая и вина на губах.
Посвящается людям, знахарям, целителям, которые служат всю свою жизнь на благо окружающим. Тайнам, которые столетия не могут разгадать. Любовь спасет мир.
«Проводник, или поезд дальнего следования» – книга, написанная в стиле гонзо, – для тех, кто живёт эмоциями и чувствами.Если вы говорите сами с собой, идя в метро или возвращаясь из шоппинг-мола, завтракая или принимая душ.Если ваши близкие и понимающие друзья – это ваши чувства, то вам нужно скорее пробежаться по страницам этой книги.Не ищите буйного сюжета и экшена, вы попадёте в мир себя и своих чувств – страха, вины, гордыни, смелости, веры,
Этот текст – сокращенная версия книги «Сначала скажите «нет». Секреты профессиональных переговорщиков». Только самое главное: идеи, техники, ключевые цитаты.В кинофильме «Прогулка со львами» главный герой (его играет Ричард Харрис) живёт в Восточной Африке на лоне дикой природы и «дружит» с дикими животными. Один из его друзей – лев. Однажды герой поскользнулся на склоне холма и упал. Лев мгновенно прыгнул на него. Хищник есть хищник! К счастью,
Этот текст – сокращенная версия книги «Как я изучаю языки. Заметки полиглота». Только самое главное: идеи, техники, ключевые цитаты.Венгерский переводчик Като Ломб самостоятельно выучила около 28 языков. Она называла себя стихийным лингвистом, потому что её профессией было учить языки. Она откровенно говорила, что знать много языков на одинаково хорошем уровне нельзя, ведь язык – это инструмент, который ржавеет, если им не пользоваться постоянно.
Это очень профессиональная проза. С наблюдательностью, с точным воспроизведением речи, с мастерским выстраиванием диалогов, с благородным лаконизмом языка, с сильными сквозными образами, с «боковой подачей» темы (когда самое главное происходит не на первом плане, а где-то сзади – как в фильмах Алексея Германа). Профессионализм стал довольно редким явлением в современной литературе – так что от души радуешься самому факту наличия профессионализма.
Александр Карасёв родился в 1971 году в Краснодаре. Окончил истфак и юрфак КубГУ. В звании лейтенанта командовал взводом внутренних войск на чеченской войне. Известность писателю принесла книга «Чеченские рассказы», ставшая открытием года Бунинской премии (2008).Эта книга о том, как вживается, втягивается в войну нормальный человек, как война становится его жизнью, становится очень быстро и незаметно для него самого. Книга содержит нецензурную бр